Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան

Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ որոշումը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին պայմանագրի դրույթներին համաձայն, ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ։