Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
Պաշտպանական բանակի լրատվության և քարոզչության բաժնից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: