Հունվարի 10-ին ՀԱՊԿ երկրների առաջնորդները կքննարկեն իրավիճակը Ղազախստանում

ՀԱՊԿ գործող նախագահ Հայաստանի կազմակերպմամբ հունվարի 10-ին կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ տեսակոնֆերանսի ռեժիմով. այս մասին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ տեսակոնֆերանսին կքննարկվի իրավիճակը Ղազախստանում, որտեղ հունվարի սկզբից ընթանում են զանգվածային ցույցեր, իրավիճակը երկրում անկայուն է։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է, որ հունվարի 10-ի քննարկմանը կմասնակցի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։