Հաստատվել է կորոնավիրուսի 126 նոր դեպք, առողջացել է 99 մարդ

Հայաստանում հունվարի 9-ին կատարվել է 3 433 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 126 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 3,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 99 մարդ։ Արձանագրվել է մահվան 3 դեպք:

Հունվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 981 դեպք, որոնցից 332 985-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 608 149 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 3 480 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 004 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 505 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը՝ 345 981 դեպքով։ Վրաստանը գտնվում է 48-րդ տեղում՝ 962 827 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 621 234 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 9 978 452 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 206 405 դեպքով: