Առաքել Մարտիկյանը նշանակվել է գլխավոր շտաբի պետի տեղակալ

Նախագահի հրամանագրով Առաքել Մարտիկյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Առաքել Մարտիկյանը 1992թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում, զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ` հատուկ նշանակության գնդի շտաբի պետ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ:

2013-2017 թթ․ Առաքել Մարտիկյանը ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչն էր: 2017-2021 թթ․ զբաղեցրել է ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ–զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։

Առաքել Մարտիկյանը գլխավոր շտաբի 2021-ի փետրվարի 25-ի հայտարարությանը չմիացած ԳՇ 4 բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էր։ Այդ հայտարարությամբ Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում էր վարչապետի և կառավարության հրաժարականը։

Մեկնաբանել