Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդունել է հայ-թուրքական երկխոսության բանագնացին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին․ այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը Թվիթերի էջում։

Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում։

2021-ի դեկտեմբերի 18-ին Հունանյանը տեղեկացրել էր, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Անկարան հատուկ ներկայացուցիչ է նշանակել Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին:

Մեկնաբանել