Թուրքիայում դժկամորեն են ընդունել ՀԱՊԿ-ի մուտքը Ղազախստան և խիստ մտահոգիչ համարել այդ գործընթացում Հայաստանի ներկայությունը: Քաղաքական ուժերն ու փորձագիտական համայնքը կարծում են, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունը, որը դեպքերի առնչությամբ համատեղ հայտարարությամբ է հանդես եկել, Անկարայի գլխավորությամբ պետք է ավելի ակտիվ քաղաքականություն որդեգրի և հակակշռի Ռուսաստանին:
Source: Ruptly