Ազատան․ սոցիալ-մշակութային կյանք՝ 4-րդ կարգի վթարային շենքում

Չորս տարի է՝ Շիրակի Ազատան համայնքում գործող սոցիալ-մշակութային կենտրոնը, չնայած շենքային վատ պայմաններին, երեխաներին և երիտասարդներին հնարավորություն է տալիս սովորել օտար լեզուներ, մասնակցել ձեռագործության խմբակներին, կիրակնօրյա դպրոցին։ Eworld մանկական հիմնադրամը դրամահավաք է սկսել՝ կենտրոնը վերանորոգելու համար։