Հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, առողջացել է 132 մարդ

Հայաստանում հունվարի 10-ին կատարվել է 5 906 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 4,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 132 մարդ։ Արձանագրվել է մահվան 2 դեպք:

Հունվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 224 դեպք, որոնցից 333 117-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 614 055 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 3 589 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 006 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 505 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը՝ 346 224 դեպքով։ Վրաստանը գտնվում է 48-րդ տեղում՝ 968 313 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 621 563 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 10 043 688 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 208 337 դեպքով:

Մեկնաբանել