Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում, մեկ զինծառայող վիրավորվել է

Ադրբեջանը Վերին Շորժայի հատվածում կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է»,- ասված է հաղորդագրությունում։

Ժամը 17։00-ի դրությամբ, ըստ ՊՆ-ի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

Մեկնաբանել