Հաստատվել է կորոնավիրուսի 289 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Գորիս

Հայաստանում հունվարի 11-ին կատարվել է 6 134 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 289 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 4,7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 83 մարդ։ Արձանագրվել է մահվան 4 դեպք:

Հունվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 513 դեպք, որոնցից 333 200-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 620 189 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 3 789 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 010 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 505 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը՝ 346 513 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 973 909 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 622 236 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 10 117 954 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 210 298 դեպքով:

Մեկնաբանել