Համաշխարհային բանկը 2022-ին Հայաստանում կանխատեսում է 4,8% տնտեսական աճ

Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսմամբ՝ Հայաստանում տնտեսական աճը 2022 թվականին կլինի 4,8%։

ՀԲ-ի Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցում ասվում է, որ Հայաստանում աճը կարագանա 2023 թվականին։ Ըստ կանխատեսման՝ 2023-ին էլ ՀՀ-ում տնտեսական աճը կկազմի 5,4%:

«Հուսալի մասնավոր սպառումը և կայուն ներդրումային միջավայրը կաջակցեն ներքին պահանջարկին և կփոխհատուցեն շարունակվող հարկաբյուջետային կոնսոլիդացիայի ձգձգումը՝ արագացնելով 2023-ին տնտեսական աճը: Կանխատեսումը պայմանավորված է աշխարհաքաղաքական լարվածության թուլացման և պատվաստումների առաջընթացով, ինչպես նաև սպառողների և բիզնեսի վստահության բարելավմամբ»,- ասված է զեկույցում։

Հայաստանի կառավարությունը 2022-ի բյուջեում թիրախավորել է տարեկան առնվազն 7% տնտեսական աճը, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում՝ 9%։

Իսկ ՀՀ կենտրոնական բանկը 2022-ի համար կանխատեսել է 5,3% տնտեսական աճ։ Այդ մասին 2021-ի դեկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Մեկնաբանել