Եվրամիությունը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ «ուժերն իրարից հետ քաշելու համար»

Եվրամիությունը մտահոգություն է հայտնել հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերի իր էջում գրել է, որ Եվրամիությունը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ «ուժերն իրարից հետ քաշելու համար»․ «Վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը սահմանազատման և սահմանագծման հարցում հավելյալ աջակցություն ցուցաբերելու հարցում»,- գրել է նա։

«Խորապես մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին գրանցված նոր միջադեպերի և զոհերի մասին հաղորդումներով: Կողմերի համար կարևոր է ապաէսկալացնել իրավիճակը և լիարժեքորեն օգտվել հասանելի մեխանիզմներից, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունների միջև 2021 թվականին նոյեմբերին ԵՄ հովանու ներքո ստեղծված թեժ գծից»,- նշել է Տոյվո Կլաարը:

Մեկնաբանել