Զաքիր Հասանովն ընդունել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել է Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի նոր հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսի ադրբեջանական ծառայությունը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակը։

Մեկնաբանել