Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել է Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի նոր հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսի ադրբեջանական ծառայությունը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակը։