Պաշտպանության նախկին նախարարն ու Գլխավոր շտաբի գործող պետը՝ քրեական գործով մեղադրյալ

Հունվարի 10-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, Գլխավոր շտաբի ներկա պետ և պետի նախկին տեղակալ Արտակ Դավթյանի ու Ստեփան Գալստյանի, ՊՆ-ին զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի ու ևս երեք անձի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, իսկ գործը՝ ուղարկվել դատարան: Ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող այս քրեական գործը հրապարակայնացվեց 2021-ի ամռանը։ Սեպտեմբերին կալանավորվեցին Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը։

Մեկնաբանել