Ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն է փոխանցել հյուսիսարևելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված ևս մեկ զինծառայողի մասունք:
«Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այս պահին տարվում են բանակցություններ, որոնողական աշխատանքները վերսկսելու կապակցությամբ»,- ասված է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդագրությունում։
Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ փոխանցված աճյունների ու մասունքների ընդհանուր թիվը 1 705 է: