«Վրանից դուրս է եկել, չի հասցրել զենքը վերցնել»․ գերությունից հետո կալանավորված մայորի փաստաբան

Նոյեմբերի 16-ին Ջերմուկի մարտական հենակետից գերեվարված մայոր Նարեկ Երիմյանը, 21 օր անցկացնելով գերության մեջ, վերադարձել է Հայաստան ու կալանավորվել։ Նրա փաստաբանը՝ Կարմեն Պողոսյանը, ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում ասում է, որ իր վստահորդն ունի երկու անչափահաս երեխա ու հղի կին․ այս հանգամանքը Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ու բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը։ Ըստ Պողոսյանի՝ Երիմյանը գերեվարվել է իրենից անկախ պայմաններում. իմանալով, որ հակառակորդը մտել է հայկական դիրք, դուրս է եկել վրանից, ցանկացել զենքը վերցնել, սակայն չի հասցրել։ Մայոր Երիմյանին Բաքվի բանտում ծեծել են ու հոգեբանական ճնշումների ենթարկել։ Նրան նաև առաջարկել են տեղափոխել երրորդ երկիր, սակայն նա դեմ է եղել։

Մեկնաբանել