Կառավարությունը փոխում է սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման չափն ու ոլորտները

Լուսանկարում սահմանամերձ Բաղանիսի մանկապարտեզն է։

Հայաստանում համայնքների հետ կապված սուբվենցիոն ծրագրերը փոփոխություններ կկրեն, համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հունվարի 13-ի նիստում։

Նոր որոշմամբ սահմանամերձ ու բարձրլեռնային համարվող համայնքներում մանկապարտեզներ կառուցելու գործընթացում պետության ֆինանսավորման մասնաբաժինը կհասնի 70-80 տոկոսի, իսկ մնացածը կֆինանսավորվի համայնքի կողմից։ Ինչպես կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, սա տեղավորվում է հինգ տարում 500 մանկապարտեզ կառուցելու կառավարության նպատակի շրջանակում։

Սուբվենցիոն նոր կարգավորումներով համայնքները գերարագ ինտերնետ կապ ունենալու համար կարող են կառավարության համաֆինանսավորմամբ օպտիկամանրաթելային մալուխ անցկացնել։ Կառավարության կողմից սա կֆինանսավորվի մինչև 55 տոկոսով։

Կառավարության համաֆինանսավորման մասնաբաժինը կավելանա ոռոգման ու խմելու ջրի ցանցի կառուցման ծրագրերում, ասֆալտապատման ծրագրերում։

Մեկնաբանել