Միլանի երկրպագուները նեղացել են ակումբից

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ ակումբը պատրաստ է հետ ընդունել արդեն վաճառված բաժանորդագրերն այն բոլոր երկրպագուներից, ովքեր դժգոհ են թիմի տրանսֆերային քաղաքականությունից։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։ Հայտնի է, որ այսօր կայանալիք ամենամյա Trofeo TIM մրցաշարի ժամանակ, որին բացի «Միլանից» ավանդաբար մասնակցում են նաև «Ինտերն» ու «Յուվենտուսը», երկրպագուները պատարստվում են բողոքի ակցիա կազմակերպել Տիագո Սիլվային և Զլատան Իբրահիմովիչին ՊՍԺ վաճառած ակումբի ղեկավարության դեմ։

Կան տեղեկություններ, որ որոշ երկրպագուներ պատրաստվում են դիմել դատարան, քանի որ բաժանորդագրերի վաճառքի գովազդային արշավին մասնակցել են նաև Զլատան Իբրահիմովիչն ու Տիագո Սիլվան, իսկ հիմա նրանք արդեն թիմում չեն։

Հաղորդվում է, որ մինչ այդ էլ բաժանորդագրերը լավ չէին վաճառվում, քանի որ թիմը լքել էին նրա հնաբնակները՝ Ալեսանդրո Նեստան, Ջենարո Գատուզոն, Կլարենս Զեեդորֆը, Պիպո Ինձագին, Մարկ վան Բոմելը և Ջանլուկա Ձամբրոտան։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել