Գորիս-Կապան ճանապարհով հայկական մեքենաներ չեն երթևեկում, պատմում են տեղացիները

2021 թվականի նոյեմբերի 10-ից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում Ադրբեջանը մաքսակետեր տեղադրեց և սկսեց գումար գանձել ճանապարհով երթևեկող մեքենաներից։ Վերջին շրջանում հայաստանյան մամուլում հրապարակումներ եղան՝ «Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում» վերնագրով։ ՍիվիլՆեթի Գորիսի լրագրող Էմիլիա Խաչատրյանը զրուցել է Քարահունջ բնակավայրի բնակիչների, վարորդների ու հայկական անցակետի աշխատակիցների հետ՝ պարզելու, թե ինչ է կատարվում իրականում։ Գորիս համայնքի մեջ մտնող Քարահունջ բնակավայրը 44-օրյա պատերազմից հետո դարձավ սահմանմերձ, այն գտնվում է անմիջապես Գորիս-Կապան գլխավոր մայրուղու վրա։ Գյուղի բնակիչներն ամեն օր ականատես են լինում մայրուղով մեքենաների շարժին։ Նրանք ասում են՝ ոչ մի հայկական մեքենա, ոչ մի հայ վարորդ այդ ճանապարհով չի երթևեկում․ միայն … Continue reading Գորիս-Կապան ճանապարհով հայկական մեքենաներ չեն երթևեկում, պատմում են տեղացիները