Քոբի Բրայանտը ցանկանում է կարիերան ավարտել Բարսելոնայում կամ Ռեալում

«Լոս Անջելես Լեյքերսի» և ԱՄՆ հավաքականի բասկետբոլիստ Քոբի Բրայանտը Բարսելոնայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չի բացառում, որ կարիերան կարող է ավարտել կատալոնական ակումբում։

«Հնարավոր է, որ երեք տարի անց ես հայտնվեմ «Բարսելոնայում»։ Ես ընդհանրապես դեմ չեմ կարիերաս ավարտել Իսպանիայում։ Եթե անկեղծ լինեմ, ես ավելու շուտ կնախընտրեի «Ռեալը»՝ չնայած «Բարսելոնայի» նկատմամբ ունեցած իմ սիրուն», – ասել է անվանի բասկետբոլիստը։ Այս մասին հաղորդում է AS-ը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել