Տեղ գյուղի հովիվը հայտնվել է ադրբեջանական հատվածում. համայնքապետարանից հաստատել են

Սյունիքի Տեղ համայնքի հովիվը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այս տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատել են համայնքապետարանից։ Նշվում է, որ հովիվի հետ կապը կորել է Տեղ ու Խնածախ գյուղերի սահմանին՝ «Անդրու քարեր» կոչվող հատվածում։ Արդեն իսկ տեղական մարմինները կապ են հաստատել ռուս սահմանապահների հետ, որպեսզի աջակցեն հովիվին վերադարձնելու հարցում։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին էլ հասցեագրվել է ահազանգ այն մասին, որ «ադրբեջանական 4 զինված ծառայող այսօր հանցավոր արարքներով առևանգել է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները»։ Թաթոյանը մասնավորապես նշել է. «Ըստ ահազանգի տվյալների՝ ՀՀ բնակիչը Տեղ համայնքի Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի … Continue reading Տեղ գյուղի հովիվը հայտնվել է ադրբեջանական հատվածում. համայնքապետարանից հաստատել են