Ադրբեջանցիները հրաժարվում են վերադարձնել Տեղի բնակչի ոչխարները

Տեղ համայնք

Ադրբեջանցիները հրաժարվում են վերադարձնել Տեղ համայնքի բնակչի ոչխարները․ այս մասին ՍիվիլՆեթին ասաց Տեղի համայնքապետի ռազմական գծով տեղակալ Գագիկ Էլյազյանը։

Նրա խոսքով՝ այսօր ադրբեջանցիների կողմից ձերբակալված, ապա ազատ արձակված գյուղացին եկել է գյուղ, բայց ադրբեջանցիները հրաժարվում են ոչխարները վերադարձնել։ «Ասում են, թե իրենց մոտ ոչխար չկա։ Խոսքը 400-450 ոչխարի մասին է»,- նշեց Էլյազյանը։

Այսօր ավելի վաղ բռնությամբ ադրբեջանական կողմում հայտնված Տեղի բնակիչը վերադարձվել է ռուս սահմանապահների և Տեղի համայնքապետարանի ջանքերով։

Տե՛ս նաև՝ Տեղ գյուղի հովիվը հայտնվել է ադրբեջանական հատվածում

Էմիլիա Խաչատրյան, Գորիս

Մեկնաբանել