Հայ խաղաղապահները վերադառնում են Ղազախստանից

ՀԱՊԿ խաղաղապահների ստորաբաժանումները Հայաստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից հեռացել են Ալմաթիից և ուղևորվել մշտական տեղակայման վայրեր, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«ՀՀ ստորաբաժանումներն իրենց ավտոմոբիլային տեխնիկայի բեռնումը կատարել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային օդանավերում և անձնակազմով հանդերձ մեկնել Ալմաթիի օդանավակայանից»,- հայնտում է գործակալության թղթակիցը։

Իրավիճակը Ղազախստանում լարվել էր հունվարի 1-ից հետո, երբ կառավարությունը որոշեց մեքենայի համար նախատեսված հեղուկ գազի գինը երկու անգամ բարձրացնել։ Բողոքի ցույցերը հատկապես մարդաշատ էին Մանգիստաուի մարզի Ակտաու քաղաքում, որն ունի մոտ 200 հազար բնակիչ, այնուհետև դրանք տարածվեցին ամբողջ պետությունով՝ ընդգրկելով նաև մայրաքաղաք Նուր-Սուլթանը։

Հունվարի 5-ին իրավիճակը կտրուկ լարվել էր Ղազախստանի խոշորագույն քաղաքներից Ալմաթիում։ Ըստ Ղազախստանի նախագահի՝ քաղաքի մերձակայքում մարտեր են ընթացել։

Տոկաևը դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Ղազախստանում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։

Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան էր գործուղել 100 զինծառայող։