Հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, առողջացել է 101 մարդ

Հայաստանում հունվարի 13-ին կատարվել է 4 811 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 5,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 101 մարդ։ Արձանագրվել է մահվան 1 դեպք:

Հունվարի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 084 դեպք, որոնցից 333 412-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 630 763 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 4 142 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 015 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 505 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 84-րդ տեղը՝ 347 084 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 979 235 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 623 555 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 10 271 240 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 214 781 դեպքով:

Առողջապահության նախարարությունը հրապարակել է նաև COVID-19-ի դեմ շարժական պատվաստումային կետերի աշխատանքային ժամերը, որը ներկայացնում ենք ստորև․

Մեկնաբանել