Մոսկվայում ավարտվել են հայ-թուրքական բանակցությունները

Մոսկվայում ավարտվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունները: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, տեղեկացնում է, որ բանակցությունները տևել են 1,5 ժամ։

Այսօր՝ հունվարի 14-ին, Մոսկվայում անցկացվում էր Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը։ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Անկարան հատուկ ներկայացուցիչ է նշանակել Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին:

Մեկնաբանել