- 2021-ին Արցախում իրականացվող շինարարական-վերականգնողական աշխատանքներին մասնակցել է 237 ընկերություն։
- 2021-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Արցախ է այցելել 4 391 օտարերկրյա քաղաքացի։
- Ադրբեջանցիները հրադադարի ռեժիմը խախտել են Կարմիր Շուկայում ու Նախիջևանիկում, քարեր նետել մեքենայի վրա Բերձորի միջանցքում։
- Խաղապահների հրամանատարը նորից փոխվել է։
- Մարդու իրավունքների պաշտպանը նամակ է հղել Google ընկերությանը` խնդրելով մերժել Արցախում հայկական տեղանունները փոխելու Ադրբեջանի դիմումը։
- Արցախում բարձրացվել են մի շարք խմբերի տրամադրվող սոցվճարների չափերը։
-
Ադրբեջանցիները կրակել են Ելփին գյուղի ճանապարհի և դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ։ Վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա, հայկական կողմից տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է»,- ասված է հաղորդագրությունում։ Հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը կրկին կրակ էր բացել հայ-ադրբեջանական սահմանի […]
-
Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է հրաժարվի կիսաքայլերից. թուրքագետ
Հայաստանում փորձում են հասկանալ հուլիսի 1-ին Վիեննայում կայացած բանակցությունների արդյունքում հայ-թուրքական պայմանավորվածությունների էությունն ու դրանցից բխող հնարավոր զարգացումները: Եթե պայմանավորվածություններից մեկը` օդային բեռնափոխադրումների իրականացումը, քիչ թե շատ բացատրելի ու հասկանալի է, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը հատելու հնարավորության վերաբերյալ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Հայկական կողմը հակված չէ ներկայացնելու պայմանավորվածությունների մանրամասները, բայց արդեն քայլեր է կատարում դրանց իրագործման ուղղությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին կառավարության անդամներին հանձնարարեց աշխատանք սկսել Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ` բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև Թուրքիայից Հայաստան և հակառակ ուղղությամբ սկսել բեռնափոխադրումներ օդային տրանսպորտով։ «Կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի գերատեսչությունների հետ […]
-
Բորիս Ջոնսոնը հեռանում է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հեռանում է Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից, հայտնում է BBC-ն։ Ջոնսոնը շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի ժողովուրդին և իր կողմնակիցներին աջակցության համար և հայտարարել է, որ տխուր է «աշխարհի լավագույն աշխատանք» լքելու համար։ Բորիս Ջոնսոնը նշել է, որ կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները, քանի դեռ կուսակցությունը նոր առաջնորդ չի ընտրել: Նոր վարչապետը պաշտոնը կստանձնի հոկտեմբերին կայանալիք կուսակցական խորհրդաժողովի ժամանակ: Բրիտանիայի կառավարությունում արդեն մի քանի ամիս ճգնաժամը շարունակվում է՝ կապված վարչապետի նկատմամբ վստահության հետ։ Ջոնսոնի հրաժարականը պայմանավորված է կառավարության և նրա անդամների կողմից վարչապետի նկատմամբ ճնշումներով։ Վերջին օրերին իրենց պաշտոնները լքել են ավելի քան […]
-
Արցախ. Սխտորաշենի միակ ընտանիքը որոշել է՝ գյուղը չպետք է դատարկվի
Արցախի Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում մեկ տուն է կանգուն, որում ապրում են գյուղի միակ բնակիչները՝ ամուսիններ Մաքսիմ Ներսիսյանն ու Սիլվա Խաչատրյանը: Նրանք գյուղում անասնապահությամբ ու այգեգործությամբ են զբաղվում, որից էլ եկամուտ են ստանում: Զավակներն ու թոռներն էլ ամեն օր այցելում են նրանց: Միասին որոշել են՝ գյուղը չպետք է դատարկվի:
-
Ինքնասպանությունները Հայաստանում. ինչ են ասում թվերը
Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը շուրջ երկու շաբաթ առաջ՝ հունիսի 21-ին, անդրադարձել էր Հայաստանում ինքնասպանությունների թվին՝ փաստացի անելով սխալ պնդում։ «Հայաստանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը: Միայն վերջին վեց ամսում, ըստ հրապարակումների, ինքնասպանության միջոցով մահացել են 30 քաղաքացիներ»,- գրել էր նա։ #CivilNetCheck-ը ստուգել է այս պնդումը և պարզել, որ նախորդ երեք տարիների հունվար-հունիս ամիսներին Հայաստանում գրանցվել է 86, 87 և 88 ինքնասպանություն, հետևաբար 30 ինքնասպանությունը չէր կարող աճ լինել։ Ինքնասպանությունների աճ կա, բայց ոչ կտրուկ #CivilNetCheck-ը հարցում է ուղարկել ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել այս տարի գրանցված ինքնասպանությունների թիվը։ Պարզվել է, որ մինչև հունիսի 20-ը Հայատանում […]
-
Մտավորականությունը կարո՞ղ է ազդել հասարակության վրա․ Աշոտ Ոսկանյանի ու Արամ
«Ապագա գործերի նախարարության» հերթական հարցազրույցը վարում է փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանը։ Նրա զրուցակիցը լրագրող, «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանն է։ Զրույցի հիմնական թեման՝ մտավորականության՝ որպես հասարակության կողմնորոշիչի դերն ու գործառույթները այսօր։
-
Խաղ բնության հետ. ժայռամագլցում
Լեզվաբանի մասնագիտությունն ընտրած Զավեն Առաքելյանը չէր էլ պատկերացնում, որ մի օր ժայռամագլցող կդառնա։ Այսօր նա շաբաթական 6-7 ժամ անցկացնում է ժայռերի վրա։ Զավենի սիրելի զբաղմունքը ժամանակի ընթացքում վերածվել է աշխատանքի․ երեխաների հետ նա անցկացնում է պարապմունքներ արհեստական պատի վրա և նրանց պատրաստում բնության մեջ մագլցելուն։ Տեսանյութը պատրաստել են «Հետք Մեդիա գործարանի» շրջանավարտներ Սեդա Առաքելյանն ու Մարգարիտա Հարությունյանը։
-
Պետք է հարգվի սահմանների անձեռնմխելիության սկզբունքը․ Իրանի ԱԽ քարտուղար
Հուլիսի 7-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ, հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։ «Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը: Երկուստեք բարձր է գնահատվել կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում։ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը՝ շեշտելով, որ գործընթացքում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Իրանի ԱԽ քարտուղարը նշել է, որ պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները: «Գրիգորյանը նաև ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային անվտանգության […]