«Կարող էի փախչել, բայց մնացել եմ գառների համար»․ Տեղի՝ գերությունից ազատված հովիվ

Հունվարի 13-ին Սյունիքի Տեղ համայնքում գերի էր ընկել տեղի բնակիչ, հովիվ Սուրիկ Մաթևոսյանը։ Ադրբեջանցիները վերջինիս հետ տարել էին նաև նրա 350 ոչխարները։ Ռուս սահմանապահների, համայնքապետի ջանքերով Մաթևոսյանը վերադարձվել է, սակայն ադրբեջանցիները հրաժարվում են վերադարձնել ոչխարները։ ՍիվիլՆեթի՝ Գորիսի թիմը զրուցել է գերությունից ազատված հովվի հետ, պարզել դեպքի մանրամասները։ Նա պատմում է՝ ադրբեջանցիներն իրեն վնաս չեն տվել․ միայն դոշին են հարվածել, ինքն էլ է հարվածել։

Մեկնաբանել