Բերձորի բնակիչը վերադարձվել է հայկական կողմին

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ Բերձորի՝ մոլորված բնակիչը վերադարձվել է հայկական կողմին։

«Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ 1953թ. ծնված Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը, որը մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ վերադարձվել է հայկական կողմին»,- գրել է Ստեփանյանը։

Հունվարի 14-ին Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ Բերձոր քաղաքի մոտակայքում բնակիչը մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Մեկնաբանել