Հաստատվել է կորոնավիրուսի 168 նոր դեպք, առողջացել է 46 մարդ

կորոնավիրուս - covid19

Հայաստանում հունվարի 16-ին կատարվել է 4 040 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 168 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 4,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 46 մարդ։ Արձանագրվել է մահվան 1 դեպք:

Հունվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 785 դեպք, որոնցից 333 655-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 644 655 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 4 594 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 020 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1516 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 84-րդ տեղը՝ 347 785 դեպքով։ Վրաստանը գտնվում է 48-րդ տեղում՝ 999 343 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 625 726 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 10 457 164 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 221 033 դեպքով:

Մեկնաբանել