Wizz Air Abu Dhabi-ին թռիչքներ կսկսի դեպի Երևան

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ նոր պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Պայմանավորվածության համաձայն, Wizz Air Abu Dhabi-ն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երևան:

«Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների միջև հաստատվող նոր օդային կամուրջը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և ԱՄԷ միջև առևտրատնտեսական ու գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ, որն էական խթան կլինի հատկապես զբոսաշրջության զարգացման համար»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել