Թուրքիան կփորձի զիջումների հասնել Հայաստանից․ զրույց Ռուբեն Սաֆրաստյանի հետ

Թուրքագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի անդամ Ռուբեն Սաֆրաստյանը դրական է համարում, որ հայ-թուրքական բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների, սակայն չի բացառում, որ Թուրքիան ինչ-որ պահից Հայաստանի առաջ կդնի «քննարկման խնդիրներ»: ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում Սաֆրաստյանը նշում է, որ Թուրքիայի համար բանակցային այս գործընթացը կարևոր է, և նա կփորձի ի հակադրություն Ռուսաստանի՝ արագ արդյունքների հասնել՝ սկզբում կենտրոնանալով հեշտ լուծելի խնդիրների շուրջ: Սաֆրաստյանը խոսում է Հայաստանի կարմիր գծերի, ինչպես նաև դրանց նկատմամբ Թուրքիայի հնարավոր դիրքորոշման մասին: Նա անդրադառնում է Թուրքիայի հանրային կարծիքին՝ նկատելով, որ այս անգամ ուշադրությունը հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ ավելի պակաս է, քան այն կար նախկինում:

Մեկնաբանել