Հաստատվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք

Հայաստանում հունվարի 17-ին կատարվել է 4 597 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 7,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 61 մարդ։ Արձանագրվել է մահվան 2 դեպք:

Հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 348 145 դեպք, որոնցից 333 716-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 649 252 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 4 891 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 022 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1516 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 84-րդ տեղը՝ 348 145 դեպքով։ Վրաստանը գտնվում է 48-րդ տեղում՝ 1 006 864 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 626 085 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 10 522 099 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 224 196 դեպքով:

Մեկնաբանել