Այս ԱԺ-ում բոլորը դարձել են գործակալ բացահայտող, եկեք մտնենք բովանդակային դաշտ․ Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 18-ի նիստին անդրադարձավ իր հասցեին հնչող մեղադրանքներին ու պիտակավորմանը։ Նա կոչ արեց ընդդիմադիր խմբակցություններին մտնել բովանդակային դաշտ, բացի այդ, հստակ արտահայտել իրենց դիրքորոշումը հետևյալ հարցի շուրջ՝ արդյոք երկու խմբակցությունները կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների։