Ռուբեն Ռուբինյանն ընթեռնելի է թուրքական կողմի համար. Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Սիվիլնեթի Արշալույս Մղդեսյանի հետ խոսել է վերջերս մեկնարկած՝ Հայաստան-Թուրքիա բանակցությունների շուրջ ներքաղաքական շահարկումների և այդ գործընթացի վրա ադրբեջանական գործոնի ազդեցության մասին: Նավասարդյանը խնդրահարույց է համարում Ռուբեն Ռուբինյանի կարգավիճակը: Լինելով ԱԺ փոխխոսնակ՝ վերջինս գործում է հանրային դաշտում, պարբերաբար հարցազրույցներ տալիս թեմայի շուրջ, արձագանքում պատգամավորների տարբեր հայտարարություններին և, ըստ այդմ, շատ ընթեռնելի է դառնում թուրքական կողմի համար: