Արցախ, Ասկերան․ «Շող» կենտրոնում երեխաները ստանում են կյանքի հմտություններ

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) «Շող» համայնքահեն ցերեկային կենտրոնը Ասկերանում գործում է 2016-ից։ Կենտրոնի շահառուները 6-12 տարեկան երեխաներն են սոցիալապես անապահով ընտանիքներից, որոնք ունեն կրթական խնդիրներ: «Շող» կենտրոում մանկավարժները, սոցիալական աշխատողները և հոգեբանները տրամադրում են կրթական, սոցիալական, հոգեբանական, արտ-թերապևտիկ և ժամանցային ծառայություններ։