Հովհաննես Խաչատրյանն ընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ պաշտոնում առաջադրված Հովհաննես Խաչատրյանն ընտրվեց 65 կողմ և 5 դեմ ձայներով:

Հովհաննես Խաչատրյանն ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, ունի մագիստրոսի կոչում: 2020-ի հուլիսից Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է։