Հայաստանը սահմանին լարվածության նվազմանն ուղղված փաթեթ է ներկայացրել Ռուսաստանին և Ադրբեջանին․ Միրզոյան

Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական կողմին, ինչպես նաև միջնորդավորված Ադրբեջանին։ Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Բնականաբար մանրամասները չեմ կարող հրապարակել և իմաստ էլ չունի։ Կարող եմ ասել, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից մշտապես բարձրաձայնված զորքերի հայելային հետքաշմանը և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծմանը վերաբերող մեր հռչակած հայեցակարգից»,- նշեց նա։

Միրզոյանի խոսքով՝ հայկական կողմն այժմ սպասում է փաթեթի վերաբերյալ արձագանքներին։

Մեկնաբանել