2022-ին սահմանին գազի գինը մնալու է անփոփոխ․ Մհեր Գրիգորյան

Գազի գինը անապահով խավի համար չի բարձրանա․ հունվարի 19-ին խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ խոսելով գազի գնի թանկացման մասին՝ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Գազպրոմ-Արմենիա»-ի կողմից առաջարկ է ներկայացվել կալորիականությամբ հաշվարկել գինը, բայց դոգմա չէ, որ հայտը ընդունվելու է կամ ընդունվելու է այս տեսքով»,- հայտարարեց Գրիգորյանը։

Նա նաև վստահեցրեց, որ 2022 թվականին սահմանին գազի գինը մնալու է անփոփոխ, իսկ անապահով խավի համար գնի փոփոխություն չի լինի։

Մեկնաբանել