Ճշտվում են Մինսկի խմբի միջնորդների տարածաշրջանային այցի ժամկետները․ Արարատ Միրզոյան

ԵԱՀԿ Մինսկի խումբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները փորձում են կոնկրետ ժամկետներ ճշտել՝ տարածաշրջան այց կազմակերպելու համար։ Խորհրդարանում այդ մասին հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Անուշ Բեղլոյանի հարցին։

«Ենթադրաբար, ադրբեջանական կողմից կա ուժեղ ճնշում այցը կանխելու համար, բայց մեր համոզմունքն այն է, որ չպետք է տրվել ադրբեջանական կողմի ճնշումներին»,- հայտարարեց Միրզոյանը։

Նա նշեց, որ համանախագահների այց տարածաշրջան նախատեսվում էր սեպտեմբերին, ապա՝ նոյեմբերին, իսկ հետո էլ` հունվարի կեսերին, բայց բոլոր այս փորձերը տապալվել են։

Մեկնաբանել