Հաստատվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք, առողջացել է 103 մարդ

Հայաստանում հունվարի 19-ին կատարվել է 5 838 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 10,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 103 մարդ։ Արձանագրվել է մահվան 1 դեպք:

Հունվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349 329 դեպք, որոնցից 333 857-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 660 375 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 5 927 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 026 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1516 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 84-րդ տեղը՝ 349 329 դեպքով։ Վրաստանը գտնվում է 48-րդ տեղում՝ 1 021 943 դեպքով, Ադրբեջանը 64-րդ տեղում է՝ 628 166 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 10 664 372 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 231 909 դեպքով:

Մեկնաբանել