Gtex. միակ կտոր արտադրողը Հայաստանում

Տեքստիլ ինժեներ Անդրանիկ Խաչատրյանը խորհրդային շրջանում աշխատել է Երևանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատում։ Արդեն անկախության տարիներին՝ 2005-ին, հիմնել է սեփական կտորի արտադրամասը՝ Gtex-ը, որը Հայաստանում կտոր արտադրող միակ ընկերությունն է։ Այստեղ հիմնականում արտադրվում են տեխնիկական նշանակության կտորներ, քաթան, բրեզենտ, որոնք օգտագործում են հանքարդյունաբերական ընկերությունները, տպագրատները, կարի արտադրամասերը և այլն։