Գլխավոր Լրահոս

2021-ի 11 ամիսներին մարդիկ 70 մլրդ դրամ են տարվել բուքմեյքերներին

2021-ի 11 ամիսներին մարդիկ 70 մլրդ դրամ են տարվել բուքմեյքերներին

Խորհրդարանը նախատեսում է սահմանափակել տոտալիզատորների գովազդը հեռուստատեսությամբ, կայքերով, ինչպես նաև գովազդային վահանակներով։ 

2021-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում կատարվել է 3,2 տրլն դրամի խաղադրույք։ Խորհրդարանում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ տոտալիզատորների գովազդի սահմանափակման հարցով ելույթի ժամանակ։ 

Տվյալները չեն ներառում դեկտեմբեր ամիսը։ Կատարված խաղադրույքների ծավալը Թունյանը համեմատեց պետական բյուջեի եկամտային մասի հետ ու հայտարարեց՝ բյուջեի եկամտային մասը 1,6  տրիլիոն է, ինչը նշանակում է, որ դրված խաղադրույքների ծավալը գրեթե կրկնակի գերազանցում է բյուջեի եկամտային մասին։ Պատգամավորը ներկայացրեց մեկ այլ վիճակագրական տվյալ, ըստ որի՝ կատարված խաղադրույքներով մարդիկ պարտվել են 70 մլրդ դրամ։ 

Հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում օրվա կտրվածքով խաղադրույքներով պարտությունների գումարը հաշվարկելու դեպքում ստացվում է, որ քաղաքացիները օրական պարտվել են մոտ 210 մլն դրամ։ 

Թունյանն իր ելույթում տարակուսանք հայտնեց, որ բուքմեյքերական ընկերություններից մեկն ունեցել է 1 մլրդ դոլարի խաղադրույքներ, բայց ցույց է տվել, թե վնասով է աշխատում։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն իր հերթին նշեց, որ ըստ դիտարկումների՝ 2018-ի համեմատ խաղադրույքները վեց անգամ աճել են։ 

Խորհրդարանը նախատեսում է սահմանափակել տոտալիզատորների գովազդը հեռուստատեսությամբ, կայքերով, ինչպես նաև գովազդային վահանակներով։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում