Հայաստանը փրկելու են հայաստանցիները, Սփյուռքը կարող է օգնել․ Արեգ Դանագուլյան

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) դասախոս Արեգ Դանագուլյանը ծավալուն հարցազրույց է տվել ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանին։ Զրույցում անդրադարձ է կատարվում Հայաստանի կրթական համակարգին, հետպատերազմյան խաղաղության դիսկուրսին, գիտությունն ու բանակը կապելուն, աղջիկների խրախուսմանը գիտության ոլորտում, Սփյուռքի հետ կապերին և իրականությանն առերեսվելուն։ Արեգ Դանագուլյանը նաև խորհուրդներ է տալիս Հայաստանի պաշտպանության նախարարությանը։