Միկրոնները մի՛ չափեք, կտորե պայուսակնե՛ր գնեք

Հունվարի 1-ից Հայաստանում արգելվել է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքն ու անվճար տրամադրումը։ Օրենքի՝ ուժի մեջ մտնելուց շուրջ քսան օր է անցել, սակայն, քաղաքացիների պնդմամբ, խանութներում դեռ նույն պոլիէթիլենային տոպրակներն են վաճառում։ Որպես վերահսկող մարմին՝ Երևանի քաղաքապետարանը միայն հունվարի 20-ից սկսեց վերահսկողությունը՝ մեկնաբանելով, որ «կազմակերպչական աշխատանքներ էին ընթանում»։

Մեկնաբանել