Տիգրան Ավինյանն ընտրվել է Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընտրվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ, տեղեկացնում է համալսարանի պաշտոնական կայքը։

««Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի տնօրենների խորհրդի նախագահ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը պաշտպանել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը, համալսարանի էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների դոկտոր Կառլեն Բեգոյանը։ Ելույթներից հետո տեղի ունեցավ քվեարկություն և հոգաբարձուների խորհրդի նախագահ միաձայն ընտրվեց Տիգրան Ավինյանը»,- ասված է ՀԱՊՀ տարածած հաղորդագրությունում։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել էր 2021-ի դեկտեմբերի 27-ին։

Մեկնաբանել