- Տեղի բնակիչը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, նրա հետ՝ 300 ոչխար
- Երկրաշարժ՝ Կապան քաղաքից 12 կմ հեռավորության վրա
- Կառավարությունը Սյունիքի հյուրանոցներին 175 միլիոն դրամ է ուղղել
- Գորիս համայնքի 2022-26թթ. հնգամյա զարգացման ծրագրի քննարկումներ և առաջարկություններ
-
Ռուսաստանի արտգործնախարարի ադրբեջանահաճո բառապաշարը և դրա հիմնական պատճառները
Հունիսի 23-24-ը պաշտոնական այցով Ադրբեջանում էր գտնվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ադրբեջանցի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում Լավրովը որոշ խնդրահարույց հայտարարություններ է արել՝ փաստացիորեն կրկնելով պաշտոնական Բաքվի դիրքորոշումները մի շարք հարցերի վերաբերյալ: Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին՝ Լավրովը, մասնավորապես, նշել է. «Որպես այդպիսին՝ Մինսկի խումբը չենք քննարկել, որովհետև այն ամերիկացի ու ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ դադարեցրել է իր գործունեությունը: Մենք քննարկել ենք հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացները: Այդ նոր գործընթացների համար հիմք են հանդիսանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների երեք եռակողմ հայտարարությունները: Ըստ էության, 2020թ․ սեպտեմբերի, հոկտեմբերի և նոյեմբերի դեպքերից հետո բոլոր առաջարկները, որոնք գոյություն ունեին և […]
-
Լարսի, դրամի արժևորման ու տնտեսական աճի մասին. զրույց Վահան Քերոբյանի
«Ես ապրել և աշխատել եմ բիզնեսում 2004-2008թթ., երբ դրամի կտրուկ արժևորման արդյունքում մեր արդյունաբերությունը բնաջնջվեց: Մենք տեսանք՝ որքան տուժեցին արտադրողներն ու արտահանողները»,- ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում՝ նշելով, որ որպես տնտեսական ոլորտի պատասխանատու նախարար՝ չի կարող հանդուրժել դրա կրկնությունը: Հարցազրույցում նախարարն անդրադառնում է նաև Վերին Լարսում պարբերաբար առաջացող խափանումներին, տնտեսական ակտիվության ցուցանիշների բարելավմանը և Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման տնտեսական արդյունքներին:
-
Արցախի ԱԱԾ-ն դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել
Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել։ «Բացահայտվել և չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Արցախում ստեղծված գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել ՊԲ տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձինք, ինչպես նաև ժամանակին կանխվել են ծուղակում հայտնված Արցախի մի քանի քաղաքացիների հետագա հավաքագրումը»,- ասված է հաղորդագրությունում։ Ծառայությունից նշում են, որ պետական դավաճանության մեջ մեղադրվող Արցախի երեք քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Մյուսի երկու անձանց դեպքում օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ հնարավոր հետագա հանցավոր համագործակցությունը կանխվել է։ «Զինծառայողները սոցիալական ցանցերի միջոցով կապ են հաստատել հայ անձի տվյալներով գրանցված օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի կողմից օգտագործվող հաշվի […]
-
Լարսը բաց է
12:00 Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: *** Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հղում անելով Վրաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների գերատեսչություններին։ Հունիսի 26-ից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը քարաթափման վտանգի պատճառով փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հորդառատ անձրևների հետևանքով նաև վնասվել էր Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի մասը։ Հունիսի 28-ին Հայաստանի ԱԻՆ-ը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էին Լարսի բացման մասին։ Տեղեկության տարածումից մեկ օր անց Լարսը կրկին փակվել է։
-
Երևանին և Բաքվին հաջողվում է մոտեցնել դիրքորոշումները ապաշրջափակման որոշ հարցերի
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը կարողացել է մոտեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի, մասնավորապես՝ սահմանային և մաքսային հսկողության շուրջ: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը կառուցողական եմ համարում։ Դա, անշուշտ, բարդ աշխատանք է, բայց պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մոտեցնել դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության բազմաթիվ հարցերի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկության վերաբերյալ»,- նշել է Գրիգորյանը։ Ըստ Հայաստանի փոխվարչապետի՝ «այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում […]
-
ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու լուրը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։ Պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
-
Երևանն ու Ստեփանակերտը կարո՞ղ էին կանխել Լաչինի շուրջ գյուղերի հանձնումը
Լաչինի շուրջ գյուղերի անցումը Ադրբեջանի վերահսկողության տակ44-օրյա պատերազմի ուղիղ հետևանքն է․ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Նա անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 27-ի ասուլիսում հնչած թեզերին։ Քաղաքագետը վստահ է, որ ոչ Փաշինյանը, ոչ կառավարությունը այս փուլում չունեն պատերազմի հավանականությունը վերլուծելու կարողություն։
-
7 մլն ծառ՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ջանքերով
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում իր յոթմիլիոներորդ ծառը տնկեց։ Շուրջ 26 տարվա գործունեության ընթացքում հիմնադրամը նվիրատուների, մասնագետների, կամավորների օգնությամբ անտառվերականգնումներ, համայնքային ծառատունկեր է իրականացրել Հայաստանում և Արցախում։