Պուտինը և Փաշինյանը հեռախոսազրույցում կարևորել են Մինսկի խմբի աշխատանքի շարունակությունը

Nikol-Pashinyan-Putin-12-scaled-1

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների կատարման գործնական ասպեկտները՝ ներառյալ հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցերը։

Նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների միջոցով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը։

Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ներկայիս նախագահությունը՝ քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարները։

Նիկոլ Փաշինյանի խնդրանքով ՌԴ նախագահը հակիրճ տեղեկացրել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքի մասին»։

Մեկնաբանել