Ինչ է սպասվում Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո

Հունվարի 23-ին նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ որոշել է հրաժարական տալ իր պաշտոնից։ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով, հրաժարականը համարվում է ընդունված՝ օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից: ՍիվիլՆեթը պարզաբանում է, թե ինչպես են Սահմանադրութունն ու «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը կարգավորում նախագահի ընտրության հարցը։ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն, Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը, Նախագահին ընտրելու … Continue reading Ինչ է սպասվում Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո